-
01.05.2015|
19:43
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամների մասնակցությամբ նոր ֆոտոպատմություն է նկարահանվել:
-
01.05.2015|
12:39
Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը մենահամերգով հանդես է եկել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
-
01.05.2015|
12:38
Մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի «Մայիսյան հաղթանակներ» ծրագիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին:
-
01.05.2015|
12:36
Թուրքական լրատվամիջոցների ուսումնասիրության և մեդիա վերլուծական կենտրոնի (PRNet) տվյալներով՝ ապրիլի 20-26-ին թուրքական լրատվամիջոցներն ավելի շատ գրել են Հայոց ցեղասպանության մասին, քան Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի։ Ամենաշատ գրված լուրերի թեման եղել է երեխաների պաշտպանության օրվա հետ կապված հրապարակումները՝ 6728։
-
01.05.2015|
12:34
Դերասանուհի Ժյուլի Գայեն գիշերում է Ելիսեյան պալատում և պալատ մտնում է գլխավոր մուտքից՝ հաղորդում է Euromag-ը:
-
30.04.2015|
17:32
Ապրիլի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր հանդիպում Սանկտ Պետերբուրգի կառավարության երիտասարդական քաղաքականության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կոմիտեի, ինչպես նաև ասոցիալական երևույթների դեմ պայքարի ՀԿ ներկայացուցիչների հետ։ Վերջիններս Երևանում են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակության կազմում։
-
30.04.2015|
16:55
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «ՀՀ բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցման, 2015/2016 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ընդունելության տեղերը` ըստ բուհերի և մասնագիտությունների հաստատելու մասին»:
-
30.04.2015|
14:41
Ողջունում եմ Արտ Ֆեստ փառատոնը և մասնակիցներին: Անցած տարի 32 թատրոնը մասնակցեց փառատոնին և ստացանք ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակ:
-
30.04.2015|
13:52
Սփուռքի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը կոչ են արել հայ բարերարներին գնել Վիլյամ Սարոյանի վաճառքի հանված տունը և այն վերածել տուն-թանգարանի: Գրողների միությունից մեզ տեղեկացրին, որ առայժ նորություններ չկան:
-
30.04.2015|
13:43
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Հունիսի 2-ին տեղի ունենան կենսաբանության, աշխարհագրության, ընդհանուր պատմության, համաշխարհային պատմության քննությունները։